Մատչելիության հղումներ

Եկեղեցիների եվրոպական կոնֆերանսը զորակցում է հայ ժողովրդին


Եկեղեցիների եվրոպական կոնֆերանսի կենտրոնական կոմիտեի` անցած շաբաթ Հունաստանի Կրետե կղզում գումարված տարեկան ժողովում ի շարս այլ հարցերի քննարկվել է նաեւ Հունգարիայի կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման եւ Ադրբեջանում ազատ արձակման հարցը:

Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի հաղորդագրության համաձայն` «կոմիտեի անդամները ցավ են արտահայտել Ադրբեջանի նախագահի կողմից հանցագործին շնորհված անհարդուրժելի ներման կապակցությամբ` իրենց համերաշխությունն ու զորակցությունը հայտնելով հայ ժողովրդին եւ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն` աղոթելով, որ արդարությունը հաստատվի եւ ազգերի միջեւ թագավորեն խաղաղությունն ու փոխըմբռնումը»:

Այս առնչությամբ կոմիտեն պաշտոնական գրություն է ուղղել Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին:

Նույն առիթով հայ ժողովրդին իր զորակցությունն է հայտնել նաեւ Հնդիկ Մալանկարա եկեղեցու պետ Բասիլիոս Մարթովմա Պողոս երկրորդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG