Մատչելիության հղումներ

Բելառուսի ընդդիմությունը ընտրությունները բոյկոտելու կոչ է անում


Բելառուսի ընդդիմադիր երկու հիմնական ուժերը կոչ են անում ժողովրդին բոյկոտել կիրակի օրը երկրում նախանշված խորհրդարանական ընտրությունները:

Ըստ ընդդիմության` քվեարկությունը ֆարս է լինելու։ Ընդդիմադիրները հորդորում են ընտրությունների փոխարեն գնալ ձկնորսության կամ այցելել ծնողներին:

Միեւնույն ժամանակ, ընդդիմադիր Միացյալ քաղաքացիական եւ «Բելառուսական ազգային ճակատ» կուսակցությունները հետ են կանչել իրենց թեկնածուներին` ասելով, որ ընտրությունները չեն կարող լինել ժողովրդավարական, քանի դեռ ընդդիմադիր ակտիվիստները բանտում են:

Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով` Բելառուսում 2010 թվականի նախագահական ընտրություններից հետո ձերբակալված ակտիվիստներից մոտ 15-ը դեռ բանտերում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG