Մատչելիության հղումներ

Երկրաշարժ Իրանի տարածքում


Այսօր տեղական ժամանակով ժամը 11։06 Իրանի տարածքում՝ Ահար քաղաքից 30 կիլոմետր դեպի արեւմուտք, տեղի է ունեցել 4.3 մագնիտուդով երկրաշարժ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը` վկայակոչելով Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից ստացած տեղեկատվությունը:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կիլոմետր խորության վրա, ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6 բալլ:

Օգոստոսի 11-ին Իրանի նույն շրջանում տեղի էր ունեցել ուժեղ` 6.6 մագնիտուդով երկրաշարժ, որի հետեւանքով, ըստ պաշտոնական տվյալների, շուրջ 300 մարդ է զոհվել, հազարավոր մարդիկ վիրավորվել են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG