Մատչելիության հղումներ

Իրանում փրկարարական-որոնողական աշխատանքներն ավարտվել են


Իրանում շաբաթ օրը տեղի ունեցած երկու երկրաշարժերի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 306-ի, ավելի քան 3000 մարդ վնասվածքներ է ստացել։

Իրանի ներքին գործերի նախարար Մուստաֆա Մոհամմադ Նաջարը լրագրողների հայտնել է, որ փրկարարական-որոնողական աշխատանքներն ավարտվել են եւ այժմ հիմնական ջանքերը կենտրոնացվում են աղետից փրկվածներին առաջին անհրաժեշտության պարագաներով, սնունդով եւ ծածկով ապահովելու ուղղությամբ։

Նա նշել է, որ աղետից տուժել է ավելի քան 300 գյուղ, շուրջ 16 հազար մարդ զրկվել է ծածկից։

Աղետի տարածաշրջանում երկու օր տեւողությամբ սուգ է հայտարարվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG