Մատչելիության հղումներ

Բենգազիի դեպքերի կապակցությամբ մոտ 50 մարդ է ձերբակալվել


Լիբիայի իշխանությունները հայտարարել են, թե Բենգազի քաղաքում ամերիկյան հյուպատոսության վրա հարձակման համար ձերբակալել են մոտ 50 հոգու:

Ամերիկյան CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Լիբիայի խորհրդարանի ղեկավար Մուհամեդ Մաղարիֆը ասել է, թե կասկած չունի, որ «հարձակումը նախօրոք լավ ծրագրված է եղել»:

Անցած երեքշաբթի օրը անհայտ անձինք զինված հարձակում գործեցին Բենգազիում ամերիկյան հյուպատոսության շենքի վրա, ինչի հետեւանքով սպանվեցին Լիբիայում Միացյալ Նահանգների դեսպան Քրիսթոֆեր Սթիվենսը եւ եւս երեք ամերիկացիներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG