Մատչելիության հղումներ

«Հըզբոլա»-ի առաջնորդը հակաամերիկյան նոր ակցիաների կոչ է անում


Լիբանանում գործող շիա մահմեդական «Հըզբոլա» շարժման առաջնորդ, շեյխ Հասան Նասրալան կոչ է արել բողոքի նոր ակցիաներ ձեռնարկել երկրում ամերիկյան դեսպանատան, այլ կառույցների դեմ:

Ելույթ ունենալով տեղական հեռուստաալիքներից մեկով` Նասրալան ասել է, որ այդ կերպ մահմեդականները պետք է իրենց բողոքը հայտնեն համացանցում առկա ամերիկյան հայտնի ֆիլմի կապակցությամբ, որը ոչ վայելուչ է ներկայացնում Մուհամեդ մարգարեին ու իսլամը:

Աշխարհի շատ մահմեդական երկրներում շարունակվում են բողոքի ակցիաները այդ կապակցությամբ: Այսպես, կիրակի օրը Պակիստանի ամենախոշոր քաղաքում` Կարաչիում բողոքի ակցիայի մասնակիցները հարձակվել են ամերիկյան հյուպատոսության շենքի ուղղությամբ: Ոստիկանությունը արցունքաբեր գազով եւ օդ արձակված կրակահերթերով կարողացել է կանգնեցնել հարձակվողներին: Զոհվել է մեկ ցուցարար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG