Մատչելիության հղումներ

ՊՆ նորընտիր հասարակական խորհուրդը գումարել է անդրանիկ նիստը


Պաշտպանության նախարարին առընթեր նորընտիր հասարակական խորհուրդը երեկ երեկոյան գումարել է անդրանիկ նիստը, որին ներկա է եղել նախարար Սեյրան Օհանյանը:

Նիստի ընթացքում հաշվետու զեկույցով հանդես է եկել հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը՝ ներկայացնելով խորհրդի իրականացրած աշխատանքները եւ ուղենշելով հետագա անելիքները:

Պաշտպանության նախարարը շնորհավորել է նորընտիր հասարակական խորհրդին` կազմավորման կապակցությամբ:

Նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը հավելում է, որ նիստի ավարտին խորհրդի մի շարք անդամներ պարգեւատրվել են պաշտպանության նախարարի կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG