Մատչելիության հղումներ

Հայաստանի եւ Ղարաբաղի կուսակցությունների «կլոր սեղան» Ստեփանակերտում


Վաղը Ստեփանակերտում` Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի շենքում, Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության նախաձեռնությամբ տեղի կունենա Հայաստանի եւ Ղարաբաղի խորհրդարանական կուսակցությունների անդրանիկ «կլոր սեղանը»` «Քաղաքական կուսակցությունները ժամանակակից ժողովրդավարական համակարգերում» թեմայով:

«Կլոր սեղանին» Հայաստանից մասնակցելու են Հանրապետական, «Օրինաց երկիր», «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», ՀՅ Դաշնակցություն, Ղարաբաղից` Արցախի ժողովրդավարական, «Ազատ Հայրենիք» կուսակցությունների, Դաշնակցության Ղարաբաղի կառույցի պատվիրակությունները:

Հայաստանի հանրապետական կուսակցության տարածած հաղորդագրության համաձայն` «կլոր սեղանի» մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով հանդես կգա Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG