Մատչելիության հղումներ

Ամենայն Հայոց կաթողիկոսը կմեկնի Նիս


Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը վաղը եռօրյա հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիայի Նիս քաղաք:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ` Վեհափառի շքախմբում են ԱՄՆ-ի Արեւմտյան Հայոց թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը եւ Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։

Այցի ընթացքում Գարեգին երկրորդը հանդիպումներ կունենա Նիսի քաղաքային եւ նահանգային իշխանությունների, ինչպես նաեւ Նիսի ծխական վարչության անդամների հետ: Հայրապետական Ս. Պատարագ կմատուցվի սեպտեմբերի 9-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG