Մատչելիության հղումներ

Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը կմեկնի Ղարաբաղ


Լեռնային Ղարաբաղի կողմից անկախության հռչակման 21-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու նպատակով վաղը Ստեփանակերտ կմեկնի Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը` Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` պաշտոնական պատվիրակության կազմում են փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատգամավորներ Գալուստ Սահակյանը, Ռուբեն Հակոբյանը, Վարդան Այվազյանը, Արտակ Զաքարյանը, Կորյուն Նահապետյանը, Էլինար Վարդանյանը, Մարգարիտ Եսայանը, Նաիրա Կարապետյանը, Արթուր Գեւորգյանը, Միքայել Մելքումյանը, Վահան Հովհաննիսյանը, Աղվան Վարդանյանը, Հովհաննես Մարգարյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG