Մատչելիության հղումներ

Աֆղան գրոհայինները վնասել են ԱՄՆ Զինված ուժերի գեներալի ինքնաթիռը


Աֆղանստանում ամերիկայան օդային ռազմաբազայի վրա հրթիռային հարձակման հետեւանքով վնասվել է այցով Քաբուլում գտնվող գեներալ Մարտին Դեմփսիի ինքնաթիռը:

Պաշտոնական տեղեկությունների համաձայն, ԱՄՆ Զինված ուժերի միացյալ կոմիտեի նախագահ Դեմփսին հարձակման ժամանակ չի եղել ինքնաթիռում եւ չի վնասվել:

Դեմփսիի խոսնակը հայտարարել է, որ ոչ գեներալը, ոչ նրա աշխատակազմից որեւէ մեկը չի տուժել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG