Մատչելիության հղումներ

Շարունակվում է սիրիացի փախստականների հոսքը դեպի Թուրքիա


Սիրիայի եւ Թուրքիայի միջեւ սահմանային անցակետերում հազարավոր մարդկանց հերթեր են գոյացել:

Դրանցից մեկով անցած գիշեր շուրջ երկու հազար սիրիացիներ մտել են Թուրքիայի տարածքը:

Փախստականների թվում են մեկ գեներալ եւ չորս գնդապետ:

Թուրքիայում, ըստ վերջին տվյալների, կան շուրջ 60 հազար սիրիացի փախստականներ: Նրանց կարիքները հոգալու համար արդեն ծախսվել է մոտ 300 միլիոն դոլար, մոտ ապագայում կպահանջվի եւս կես միլիարդ դոլար:

Երկրի հարավ արեւլքում ձեւավորվել են փախստականների մեկ տասնյակից ավելի ճամբարներ: Մոտակա օրերին կբացվեն եւս չորսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG