Մատչելիության հղումներ

Մեկնարկել է Ռուսիո պատրիարքի պատմական այցը Լեհաստան


Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ առաջինը այսօր մեկնել է Լեհաստան: Առաջին աշխարհամարտից ի վեր, երբ Լեհաստանը անկախացավ Ռուսական կայսրությունից, ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը առաջին անգամ է այցելում այդ երկիր:

Իր այցելության չորս օրերի ընթացքում Կիրիլ առաջինը հանդիպումներ կունենա Լեհաստանի ինքնավար (ավտոկեֆալ) ուղղափառ եկեղեցու հոգեւոր առաջնորդների հետ, բանակցություններ կվարի Լեհաստանի բարձրաստիճան պաշտոնյաների եւ կաթոլիկ եկեղեցու առաջնորդների հետ:

Սակայն այս ուղեւորության գլխավոր նպատակը մի փաստաթղուղթ է, որով Ռուսիո պատրիարքը եւ Լեհաստանի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը կոչ կանեն լեհերին եւ ռուսներին ներել միմյանց` իրենց համատեղ պատմության մութ էջերի համար:

Փաստաթուղթը հոգեւոր առաջնորդները կստորագրեն օգոստոսի 17-ին Վարշավայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG