Մատչելիության հղումներ

Արման Երեմյանը՝ կիսաեզրափակիչում


Լոնդոնի Օլիմպիադայի թաեքվոնդո մարզաձեւի 80 կիլոգրամ քաշային կարգի մրցաշարի քառորդ եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Արման Երեմյանը քիչ առաջ 6։4 հաշվով հաղթեց Նիդերլանդների ներկայացուցիչ Թոմի Մոլեթին եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի արգենտինացի Սեբաստիան Կրիսմանիչի հետ։

Օլիմպիական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարի 55 կիլոգրամ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Միհրան Ջաբուրյանը, մինչդեռ, քառորդ եզրափակիչում 1:3 հաշվով պարտվեց ճապոնացի Շինիչի Յումոտոյին եւ զրկվեց ոսկե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորությունից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG