Մատչելիության հղումներ

Սեւանա լճի մակարդակը նախատեսվածից արագ է բարձրանում


Վերջին 2-3 տարում Սեւանա լճի մակարդակը նախատեսվածից արագ է բարձրանում` տարեկան 25-35 սմ: Նախկինում շահութաբեր բիզնեսով՝ լճափի վարձակալությամբ զբաղվող ձեռներեցներն այժմ վնասներ են կրում: Լճի ջուրը եկել ու կիսով չափ ծածկել է ափի տնակները, շինությունները:

«Ժամանակին պետությունից հողը վարձակալել ենք, տնակներ ենք տեղադրել, հեծանիվ նավակներ էինք բերել։ Հիմա բիզնեսը վերջացավ՝ անցավ ջրի հատակը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց ձեռներեցներից մեկը։

Վերջին 10 տարում Սեւանը բարձրացել է 3 մետրով, թեեւ 2001 թ. հաստատված ծրագրով տարեկան պետք է բարձրանար 15-25 սմ, այսինքն ընդհանուր առմամբ` 1.5-2.5 մետր: Լճի ափային տարածքները վարձակալողներն ասում են, որ իրենք զգուշացվել են լճի մակարդակի բարձրացման մասին, սակայն ջուրը սպասվածից արագ է բարձրացել:

Կառավարության նախաձեռնությամբ, այս տարվա հունիսի 22-ին «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարվեցին, որոնց արդյունքում փոփոխության ենթարկվեց Սեւանից բաց թողնվող ջրի՝ օրենքով սահմանված առավելագույն քանակը։ Այսպես, ոռոգման նպատակով Սեւանից կատարվող ջրառը փոփոխություններից առաջ տարեկան մինչեւ 170 միլիոն խորանարդ մետր էր, իսկ օրենքում կատարված փոփոխությամբ առավելագույն քանակ է սահմանվել 320 միլիոն խորանարդ մետրը: Կառավարությունը Սեւանա լճից տարվա ընթացքում լրացուցիչ 150 միլիոն խորանարդ մետր ջուր բաց թողնելու իր նախաձեռնությունը պայմանավորում է Արարատյան դաշտի ոռոգման խնդիրներով:

Սեւանցիներն էլ ասում են` պետք է պայքարել ջրի մակարդակի բարձրացման դեմ․ ջրի տակ են մնացել նախկին ռեստորաններ, շինություններ, որոնք ոչ միայն գրավիչ բիզնեսին են վնասում, այլեւ լճի էկոհամակարգին:

Մինչդեռ, բնապահպանները բողոքում են Սեւանից լրացուցիչ ջուր բաց թողնելու՝ կառավարության նախաձեռնությունից, այն համարելով չհիմնավորված։ Նրանք նաեւ պնդում են, որ խորհրդարանը այդ փոփոխությունը ընդունել է առանց իրենց հետ քննարկումների։

please wait

No media source currently available

0:00 0:04:16 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG