Մատչելիության հղումներ

Երեք անձնագիր` նույն անձի տվյալներով


Հայաստանի ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Արագածի անձնագրային խմբի առաջատար մասնագետ Գայանե Հովհաննիսյանը կասկածվում է պաշտոնեական դիրքը չարաշահելով փաստաթղթերում կեղծիքներ կատարելու մեջ։

Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր եւ ներքին անվտանգության վարչությունների ծառայողները պարզել են, որ Հովհաննիսյանը «առանց համապատասխան փաստաթղթերի առկայության եւ մտացածին հիմքերով 2011 թվականի մայիսի 4-ի ամսաթվով մի քաղաքացու տվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր, 2012 թվականի ապրիլի 18-ին Հովհաննիսյանը նույն անձի տվյալներով տվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու երկրորդ, իսկ մայիսի 30-ին՝ երրորդ անձնագիրը»:

Նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG