Մատչելիության հղումներ

Վրաստանը չի ճանաչում Ղարաբաղի ընտրությունները


Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքէջում երեկ տեղադրված հայտարարությունում նշված է, որ «Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը ցանկանում է վերահաստատել կառավարության միանշանակ աջակցությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը եւ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղում 2012 թվականի հուլիսի 19-ին անցկացված այսպես կոչված «նախագահական ընտրությունները»:

Պաշտոնական Թբիլիսին գտնում է, որ անհրաժեշտ է ուժեղացնել միջազգային հանրության ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով, կողմերի միջեւ կառուցողական երկխոսության միջոցով լուծելու համար:

1990-ականների վրաց - աբխազական պատերազմի արդյունքում Աբխազիան անջատվեց Վրաստանից, իսկ չորս տարի առաջ Վրաստանից անջատվեց Հարավային Օսիան: Աբխազիան ու Հարավային Օսիան իրենց անկախ պետություններ են հռչակել, որոնք ճանաչվել են Ռուսաստանի եւ մի քանի փոքր երկրի կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG