Մատչելիության հղումներ

Գերմանիայի դեսպանը հավատարմագրերը հանձնեց Հայաստանի նախագահին


Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Գերմանիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ վերջին տարիներին զգալի առաջընթաց արձանագրած հարաբերությունները, ընդգծելով, որ հայկական կողմը շահագրգռված է այդ դինամիկան պահպանելու եւ ավելի խորացնելու հարցում:

Ռայներ Մորելը նշել է, որ հայ - գերմանական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն, եւ որպես դեսպան՝ կանի հնարավորը այդ ներուժը լիարժեք օգտագործելու, երկկողմ կապերն ավելի սերտացնելու համար: Դեսպանի խոսքով, հարուստ մշակույթ եւ պատմություն ունեցող Հայաստանի հետ Գերմանիան կարող է լավագույնս համագործակցել նաեւ հումանիտար ոլորտում:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան - Եվրամիություն գործակցությանը, ԵՄ-ի Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում գործակցության զարգացմանն ու երկկողմ առեւտրատնտեսական կապերի շարունակական զարգացմանը՝ նկատի առնելով, որ ԵՄ-ի երկրներից Գերմանիան Հայաստանի առաջին առեւտրային գործընկերն է:

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG