Մատչելիության հղումներ

Մուբարաքին կրկին բանտ են տեղափոխում


Եգիպտոսի գլխավոր դատախազը հրահանգել է երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին զինվորական հոսպիտալից տեղափոխել հետ` բանտ, քանի որ, ըստ բժիշկների, նրա վիճակը լավացել է:

84-ամյա Մուբարաքին զինվորական հոսպիտալ էին տեղափոխել անցած ամիս, մամուլը գրել էր, որ նա կլինիկական մահ է տարել:

Եգիպտոսի նախկին առաջնորդը հունիսի 2-ին ցմահ ազատազրկման է դատապարտվել` մեղավոր ճանաչվելով անցած տարվա փետրվարին հակակառավարական ցույցերի ընթացքում շուրջ 850 մարդու մահվան համար:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG