Մատչելիության հղումներ

Կոդիրովը դատապարտվեց Օբամայի դեմ մահափորձի գործով


Ուզբեկստանի 22-ամյա քաղաքացին Միացյալ Նահանգներում 15 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով։

Ուլուգբեկ Կոդիրովը դատարանում մասնակի ընդունել է մեղքը եւ արդյունքում խուսափել առավել խիստ պատժից՝ ցմահ ազատազրկումից։

Քննությունը պնդում է, թե ուսանելու նպատակով Միացյալ Նահանգներ տեղափոխված, սակայն այդպես էլ ԲՈւՀ չընդունված եւ ապօրինի բնակվող ներգաղթյալը զենք է ձեռք բերել ոմն ամերիկացուց, որն իրականում եղել է հատուկ ծառայությունների գործակալ։

Ըստ մեղադրողների, Կոդիրովը մտադիր է եղել գնդակահարել նախագահ Օբամային նախընտրական արշավի ժամանակ եւ դրանով պատժել Միացյալ Նահանգներին՝ մահմեդականների դեմ իրականացրած քայլերի համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG