Մատչելիության հղումներ

Հայաստանյան երկու ակումբ` ֆուտբոլի Եվրոլիգայի հաջորդ փուլում


Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր Գյումրիի «Շիրակ» ակումբը դուրս եկավ Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլ, երեկ սեփական հարկի տակ ոչ-ոքի` 1։1 հաշվով ավարտելով հանդիպումը Մոնտենեգրոյի փոխչեմպիոն «Ռուդար» ակումբի հետ։

Ոչ-ոքին այս խաղում բավարար էր, որ «Շիրակ»-ը հաջորդ փուլ անցնի, քանի որ առաջին` արտագնա հանդիպմանը նույն թիմին 1։0 հաշվով հաղթել էր։

Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում «Շիրակ»-ի մրցակիցը կլինի Իսրայելի «Բնեի Յեհուդա» ակումբը։ Առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 19-ին Իսրայելում։

Եվրոպայի լիգայի երկրորդ փուլ անցավ նաեւ Կապանի «Գանձասար»-ը` երեկ Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում 2։0 հաշվով հաղթելով Ֆարերյան կղզիների «Ստրեյմուր»-ին. արտագնա հանդիպումը ավարտվել էր 3։1 հաշվով` հօգուտ «Ստրեյմուր»-ի։

Երկրորդ փուլում «Գանձասար»-ի մրցակիցն է շվեյցարական «Սերվետ»-ը։

Երեւանի «Փյունիկ»-ը, մինչդեռ, հրաժեշտ տվեց Եվրոլիգային, թեեւ երեկ 2։1 հաշվով պարտության մատնեց Մոնտենեգրոյի «Զետա»-ին. առաջին խաղում երեւանցիները զիջել էին 0։3 հաշվով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG