Մատչելիության հղումներ

Վարչապետը շնորհավորեց վրաց նորանշանակ գործընկերոջը


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վանո Մերաբիշվիլիին` Վրաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` ուղերձում, մասնավորապես, ասված է. - «Հայ եւ վրաց ժողովուրդների միջեւ եղբայրական հարաբերությունները մշտապես ամուր հիմք են հանդիսացել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ փոխշահավետ համագործակցության զարգացման համար: Վստահ եմ, որ երկուստեք ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի է՛լ ավելի ամրապնդել եւ նոր լիցք հաղորդել երկկողմ համագործակցությանը եւ նորանոր ուղիներ գտնել երկու երկրների միջեւ տնտեսական կապերի կատարելագործման համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG