Մատչելիության հղումներ

Դիտարկում շփման գծի հյուսիսային հատվածում


ԵԱՀԿ-ի առաքելությունը այսօր հրադադարի ռեժիմի պահպանման դիտարկում է իրականացրել հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծի հյուսիսային հատվածում` Հայաստանի Տավուշի մարզի եւ Ադրբեջանի Ղազախի շրջանի սահմանին։

Ադրբեջանական լրատվական գործակալությունները, վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տեղեկատվությունը, հաղորդում են, որ դիտարկումը անցել է առանց միջադեպերի։

Երկու շաբաթ առաջ շփման գծի տվյալ հատվածում սկսվեցին արյունալի բախումները հայ եւ ադրբեջանցի զինվորականների միջեւ, որոնց հետեւանքով, ըստ պաշտոնական տվյալների, երկու կողմից առնվազն 9 մարդ է զոհվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG