Մատչելիության հղումներ

Ավստրիայի նախագահը ավարտեց այցը Հայաստան


Այսօր Հայաստանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Երեւան ժամանած Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի հրաժեշտի արարողությունը:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` երկու երկրների ղեկավարները բարձր են գնահատել այցի շրջանակներում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, որոնք, կողմերի համոզմամբ, նոր խթան կհանդիսանան հայ - ավստրիական քաղաքական երկխոսության ակտիվացման եւ տնտեսական համագործակցության զարգացման համար:

Սերժ Սարգսյանը նաեւ շնորհակալություն է հայտնել Ավստրիայի նախագահին՝ հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրների նկատմամբ հավասարակշռված դիրքորոշման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG