Մատչելիության հղումներ

Իսրայելը պահանջում է խստացնել Իրանի դեմ պատժամիջոցները


Իսրայելը Արեւմուտքից պահանջել է ավեի խիստ տնտեսական պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ, այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ շաբաթասկզբին Մոսկվայում Իրանի միջուկային ծրագրի շուրջ կայացած բանակցությունները արդյունք չեն տվել։

Իսրայելի փոխվարչապետ Շոլ Մոֆազը նման հայտարարությամբ հանդես է եկել Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հանդիպումից հետո։

Նա նաեւ ասել է, որ անհրաժեշտ է «նախապատրաստել բոլոր այլընտրանքային տարբերակները»՝ ակնարկելով Իրանի դեմ զինված ուժ կիրառելու հնարավորությունը։

Իրանի եւ վեց ուժերի՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի, Բրիտանիայի եւ Գերմանիայի միջեւ Մոսկվայում կայացած բանակցությունները որեւէ արդյունք չեն տվել։ Այս ձեւաչափով բանակցություններն անցկացվում են արդեն երրորդ անգամ։

Միացյալ Նահանգները եւ միջուկային մյուս խոշոր տերությունները պնդում են, որ Իրանի միջուկային ծրագրի նպատակը զանգվածային միջուկային զենքի ստեղծումն է։

Թեհրանը հերքում է այս մեղադրանքները, պնդելով, որ իր ծրագիրը բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG