Մատչելիության հղումներ

Ռուսաստանը դուրս մնաց «Եվրո - 2012»-ի հետագա պայքարից


Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության խմբային փուլի վերջին տուրում շաբաթ երեկոյան անակնկալ գրանցվեց A խմբում՝ Ռուսաստանի հավաքականը 0:1 հաշվով պարտվեց Հունաստանին եւ չանցավ առաջնության քառորդ եզրափակիչ։

Ռուսաստանը մինչ այս հանդիպումը 4 միավորով գլխավորում էր A խմբի մրցաշարային աղյուսակը, իսկ Հունաստանը 1 միավորով եզրափակում էր այն։

Նույն խմբում Չեխիայի հավաքականը վերջին տուրում 1:0 հաշվով առավելության հասավ Լեհաստանի նկատմամբ եւ խմբում գրավեց առաջին տեղը` 6 միավորով։

4 միավորով երկրորդ տեղը գրավեց Հունաստանը՝ նույնպես դուրս գալով քառորդ եզրափակիչ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG