Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ը առկախեց իր դիտորդների գործունեությունը Սիրիայում


Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության ղեկավար Ռոբերտ Մուդը այսօր հայտարարել է, որ առաքելությունը առկախում է իր գործունեությունը` երկրում ահագնացող բռնությունների պատճառով։

Մուդը ընդգծել է, որ արյունահեղությունը Սիրիայում նշանակալի ռիսկեր է պարունակում դիտորդների համար եւ խոչընդոտում է նրանց մանդատի իրականացմանը։

Առաքելության ղեկավարը ասել է, որ դիտորդները պարեկություն չեն իրականացնի եւ կմնան երկրում իրենց տեղակայման վայրերում` «մինչեւ նոր ծանուցում»։

Սիրիայի իշխանությունները եւ ընդդիմությունը փաստացի անտեսում են միջազգային բանագնաց, ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի խաղաղության ծրագիրը, որը պետք է գործեր ապրիլի 12-ից սկսած։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG