Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի գերին ուղարկվեց երրորդ երկիր


Այսօր Հայաստանից երրորդ երկիր է ուղարկվել ադրբեջանցի ռազմագերի Մամեդբաղիր Ախունդզադեն: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ադրբեջանական բանակի 1-ին կորպուսի 703-րդ բրիգադի պայմանագրային զինծառայող, սերժանտ Ախունդզադեն Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի դիրքապահներին ինքնակամ գերի էր հանձնվել այս տարվա հունվարի 23-ին, Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան հատվածում` Վերին Չայլուի ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG