Մատչելիության հղումներ

Իվանիշվիլին հրաժարվում է վճարել տուգանքը


Վրաց միլիարդատեր եւ քաղաքական գործիչ Բիձինա Իվանիշվիլին ասել է, որ մտադիր չէ վճարել ավելի քան 90 միլիոն դոլարի չափով տուգանքը, որը երկուշաբթի օրը սահմանել է Թբիլիսիի քաղաքային դատարանը։

Իվանիշվիլիի խոսնակ Էկա Բեսելիան դատավճիռը «ապօրինություն» է անվանել եւ հայտնել է, որ այն կբողոքարկվի։

Դատարանի պնդմամբ, Իվանիշվիլին խախտել է Վրաստանի ընտրություններին, ինչպես նաեւ քաղաքական կուսակցությունների ֆինանսավորմանը վերաբերող օրենքները։

Իվանիշվիլիի հիմնադրած «Վրացական երազանք» կոալիցիան պատրաստվում է հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Իվանիշվիլին նաեւ հայտնել է, թե ցանկանում է առաջադրել իր թեկնածությունը հաջորդ տարի ակնկալվող նախագահական ընտրություններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG