Մատչելիության հղումներ

20 տոկոսով հարստացված ուրան ունենալը «Իրանի իրավունքն է»


20 տոկոսով հարստացված ուրան ունենալը Իրանի իրավունքն է, այլ ոչ թե քայլ է դեպի միջուկային զենքի ստեղծումը։ Այդ մասին հայտարարել է այդ երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը France 24 հեռուստաընկերության հարցազրույցում։

Խոսելով պաշտոնական Թեհրանի միջուկային ծրագրից` Ահմադինեժադն ասել է, որ գերտերությունները, ինչպես նաեւ ՄԱԿ-ն ու Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը պետք է հնարավորություն տային Իրանին 20 տոկոս հարստացված ուրան ունենալ, ինչը մինչ օրս չի արվել:

Իրանի նախագահը հավելել է, որ իրենք հրաշք չեն ակնկալում հաջորդ ամիս Մոսկվայում 6 գերտերությունների հետ նախանշված բանակցություններից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG