Մատչելիության հղումներ

Պայթեցվել է Բաքու - Էրզրում գազատարը


Անցած գիշեր դադարեցվել է ադրբեջանական գազի մատակարարումը Թուրքիա: Այս մասին այսօր հայտարարել են BP-Azerbaijan ընկերության ներկայացուցիչները:

Գազի մատակարարման դադարեցման պատճառը Բաքու - Թբիլիսի - էրզրում գազատարի պայթյունն է, որը տեղի է ունեցել հայ - թուրքական սահմանից ոչ հեռու` Սարիղամիշ քաղաքի մերձակայքում:

Թուրքական աղբյուրները առայժմ որեւէ տեղեկատվություն չեն հաղորդում պայթյունի պատճառների մասին` հաղորդելով միայն, որ գազատարի վերանորոգման աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG