Մատչելիության հղումներ

Գյուլը խոսել է հայ - թուրքական գործընթացի մասին


Հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը վերջնականապես սառեցված չէ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը Միացյալ Նահանգներից հայրենիք վերադառնալու ճանապարհին՝ ինքնաթիռում լրագրողների հետ զրույցի ժամանակ։

«Չեմ կարծում, թե հայկական կողմի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունն ավարտվել է», - թուրքական «Զաման»-ի հաղորդմամբ` ասել է Գյուլն ու հավելել. - «Մենք աշխատում ենք այդ հարցի ուղղությամբ լայն մասշտաբով։ Կան ե՛ւ քաղաքացիական, ե՛ւ պաշտոնական կազմակերպություններ, որոնց հանձնարարություններ են տրվել այս հարցի առնչությամբ։ Ստատուս քվոն օգտակար չէ ոչ Թուրքիային, ոչ Հայաստանին, ոչ էլ Ադրբեջանին»։

Գյուլը նաեւ նշել է, թե Միացյալ Նահանգներ կատարած այցի ընթացքում մի շարք հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ Կալիֆորնիա նահանգում, որտեղ բազմաթիվ հայեր են ապրում։ «Հայերը, որոնք բարձր պաշտոններ են զբաղեցնում Սան Ֆրանցիսկոյում, ջերմ ընդունելություն ցույց տվեցին մեզ եւ ասացին, որ ուրախ են մեր այցի համար», - ասել է Թուրքիայի նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG