Մատչելիության հղումներ

Բան Կի-մունը Դամասկոսի պայթյունների հետեւում «Ալ-Ղաիդա»-ին է տեսնում


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը հայտարարել է, որ իր կարծիքով` ինքնասպան ահաբեկիչների կողմից Դամասկոսում իրականացված երկու պայթյունների հետեւում «Ալ-Ղաիդա» շարժումն է կանգնած:

Սիրիայի մայրաքաղաքում մայիսի 10-ին երկու ավտոմեքենաների պայթյուններից 55 մարդ զոհվել է, շուրջ 370-ը` վիրավորվել:

Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է իսլամիստական «Ալ-Նուսրա» խմբավորումը, որի ներգրավվածությունը Սիրիայում մինչ այդ հայտնի չէր եւ որը ենթադրաբար Իրաքի «Ալ-Ղաիդա»-ի մի ճյուղն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG