Մատչելիության հղումներ

Վրաստանը միայնակ կպայքարի «Եվրո - 2020»-ը հյուրընկալելու համար


Ադրբեջանը հրաժարվել է 2020 թվականին Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը Վրաստանի հետ համատեղ հյուրընկալելու` ամիսներ առաջ հնչեցված գաղափարից: Այդ մասին երեկ Թբիլիսիում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց Վրաստանի երիտասարդության եւ սպորտի հարցերով նախարար Վլադիմիր Վարձելաշվիլին:

«Ադրբեջանն արդեն իսկ դիմել է 2020 թվականի օլիմպիական խաղերն իր տարածքում անցկացնելու հայտով, եւ նույն տարի անցկացվող Եվրոպայի առաջնության համար հայտ ներկայացնելը Բաքվում ոչ նպատակահարմար են գտել: Այնպես որ, մեր երկիրը միայնակ է պայքարելու ֆուտբոլի առաջնությունը կազմակերպելու իրավունքի համար», - ասաց վրաց նախարարը:

Համատեղ ադրբեջանա - վրացական հայտի մասին առաջինը մարտի 7-ին Բաքվում խոսել էր Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին` դիմելով Ադրբեջանի խորհրդարանի անդամներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG