Մատչելիության հղումներ

Արտակ Նազարյանի մահվան գործով դատական նիստը հետաձգվեց


Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սպա Արտակ Նազարյանի մահվան գործով երկու վկաներից ոչ մեկը այսօր չէր ներկայացել դատական նիստին: Գործով առանցքային վկա Արթուր Մկրտչյանը Լեռնային Ղարաբաղում է եւ կներկայանա հաջորդ նիստին: Իսկ մյուս առանցքային վկան՝ Արման Մնացականյանն էլ, ըստ Վաղարշապատի ոստիկանության տրամադրած տեղեկանքի, առողջական խնդիրների պատճառով Հայաստանից դուրս է գտնվում:

Դատական նիստը հետաձգվեց ամբաստանյալներից մեկի պաշտպանի միջնորդությամբ, որին միացան մյուս պաշտպանները, տուժող կողմը, նաեւ մեղադրող դատախազները:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը եւ տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը միջնորդություն ներկայացրեցին դատարանին՝ Երեւանում արտագնա նիստեր նշանակելու հարցով: Սակայն դատավոր Սամվել Մարդանյանը հայտարարեց, որ իրենք քննարկում են այլ՝ դատական նիստը քննարկելու միջնորդությունը:

Դատարանը բավարարեց դատական նիստը հետաձգելու միջնորդությունը: Հաջորդ դատական նիստը կրկին նշանակվեց Տավուշում:

Նարե Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG