Մատչելիության հղումներ

Նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է Քուվեյթի շեյխուհուն


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Քուվեյթի պետության շեյխուհի Ֆարիհա ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահին, ով աշխարհում հայտնի է իր բարեգործական գործունեությամբ եւ Քուվեյթի «Օրինակելի մայր» բարձրագույն կոմիտեի նախագահն է:

Նախագահի մամլո գրասենյանի փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը ասել է, որ «շատ բարձր է գնահատում բարեգործությամբ զբաղվող մարդկանց գործունեությունը եւ կարծում է, որ ոչ միայն Քուվեյթի ժողովրդի, այլ նաեւ աշխարհի շատ ժողովուրդների կողմից շեյխուհի Ֆարիհայի նկատմամբ մեծ հարգանքն ու ակնածանքը, իրոք, հիմնավոր ու տեղին են»:

«Երկուստեք ընդգծվել է, որ հայ-քուվեյթական միջպետական հարաբերությունները հիմնված են երկու բարեկամ ժողովուրդների խորը հարգանքի եւ փոխվստահության վրա: Հանրապետության նախագահը վստահություն է հայտնել, որ շեյխուհու այցը Հայաստան նոր էջ կբացի հաստատուն կերպով զարգացող երկկողմ հարաբերություններում: Նշելով, որ հայ եւ արաբ ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի, Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Քուվեյթի իշխանություններին եւ շեյխուհի Ֆարիհային՝ Քուվեյթի հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող մշտական ուշադրության, ջերմ եւ բարյացկամ վերաբերմունքի համար», - ասված է նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

Կիրակի օրը Քուվեյթի շեյխուհուն ընդունել էր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG