Մատչելիության հղումներ

Ահմադինեժադը զանգահարել է Պուտինին


Իրանական կողմի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել հեռախոսազրույց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի միջեւ։

Ահմադինեժադը շնորհավորել է Պուտինին Ռուսաստանի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։

Նախագահները պատրաստակամություն են հայտնել շարունակել ռուս - իրանական համագործակցության առաջընթաց զարգացումը, նախանշել են երկու պետությունների ղեկավարների հետագա շփումների հեռանկարային ծրագրերը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG