Մատչելիության հղումներ

Քուշկյանը հրաժարվում է պատգամավորի մանդատից


Հայաստանի առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ նախարար Հարություն Քուշկյանը վայր է դնում պատգամավորական մանդատը: Նախարարի խոսնակը, սակայն, հրաժարվեց որեւէ մեկնաբանությամբ հանդես գալ:

Քուշկյանը զբաղեցնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի ութերորդ հորիզոնականը:

Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով` «Բարգավաճ Հայաստան»-ը, ստանալով ընտրողների քվեների շուրջ 30 տոկոսը, երկրորդ տեղն է զբաղեցրել համամասնական ընտրակարգով` զիջելով միայն իշխող Հանրապետական կուսակցությանը։


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG