Մատչելիության հղումներ

Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Դմիտրի Մեդվեդեւին


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Դմիտրի Մեդվեդեւին` Ռուսաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ուղերձում, մասնավորապես, ասված է. - «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Ձեր նշանակումն այդ պատասխանատու պաշտոնին այն զգալի ավանդի անվիճելի վկայությունն է, որ Դուք ներդրել եք երկրի տնտեսության զարգացման, միջազգային ասպարեզում վերջինի անվտանգության ամրապնդման եւ հեղինակության բարձրացման գործում: Վստահ եմ, որ Ձեր հարուստ փորձը հաջողության գրավական կհանդիսանա Ռուսաստանի Դաշնության կառավարության բոլոր նախաձեռնություններում եւ, մասնավորապես, երկրի տնտեսության կայուն աճի ապահովմանն ու արդիականացմանն ուղղված ռազմավարական ծրագրերի իրականացման գործում»:

Ռուսաստանի վարչապետին շնորհավորելով նաեւ մայիսի 9-ի` Հաղթանակի օրվա առթիվ, Տիգրան Սարգսյանը ամփոփում է իր ուղերձը. - «Հայտնում ենք մեր պատրաստակամությունը` այսուհետ եւս ջանքեր գործադրել մեր երկրների միջեւ ռազմավարական գործընկերության ամրապնդման, տնտեսական համագործակցության խորացման եւ հետխորհրդային տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացների առաջընթացն ապահովելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG