Մատչելիության հղումներ

Վարչապետն ու ԱԺ նախագահը այցելել են մայիսի 4-ի պատահարից տուժածներին


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը այսօր այցելել են Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն եւ Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն` տեսակցել մայիսի 4-ի երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցած պատահարից տուժածներին:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` վարչապետին զեկուցվել է, որ տուժածների առողջական վիճակը բավարար է եւ նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: Առաջիկայում՝ ամբողջովին ապաքինվելուց հետո, նրանք բոլորը դուրս կգրվեն հիվանդանոցներից:

«Էրեբունի» բժշկական կենտրոնում ներկայումս բուժում է ստանում պատահարից տուժած 7, իսկ Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնում՝ 27 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG