Մատչելիության հղումներ

Տիմոշենկոն պատրաստ է դադարեցնել հացադուլը


Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն փաստաբանների միջոցով հայտնել է հացադուլը դադարեցնելու եւ գերմանացի բժշկի օգնությամբ առողջական խնդիրները հաղթահարելու պատրաստակամության մասին:

Ավելի ուշ լրատվական գործակալությունները հաղորդեցին, որ Տիմոշենկոն ազատազրկման վայրից տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան ուկրաինացի գործընկերների հետ մեկտեղ բուժօգնություն է ցույց տալու նաեւ գերմանացի մի բժիշկ։

Ուկրաինայի նախկին վարչապետը հացադուլ էր հայտարարել շուրջ երեք շաբաթ առաջ` բողոքելով բանտում իր նկատմամբ կիրառված բռնության դեմ։

Յուլիա Տիմոշենկոն 2011 թվականի հոկտեմբերին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման` Ռուսաստանի հետ 2009 թվականին գազի գնի վերաբերյալ պայմանագրեր կնքելիս պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։ Նախկին վարչապետը, սակայն, պնդում է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG