Մատչելիության հղումներ

Lրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու առնչությամբ գործ է հարուցվել


Հայաստանի ոստիկանությունը տեղեկացնում է, որ պարզել է ոմն Վարդանի ինքնությունը, ով մայիսի 6-ին խոչընդոտել էր «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Էլինա Չիլինգարյանին` լրագրողի մասնագիտական գործունեությունը իրականացնելիս:

«Էլինա Չիլինգարյանը հաղորդում է տվել ոստիկանության Էրեբունու բաժնում, որ նույն օրը, 11.00-ի սահմաններում, Երեւանի Խաղաղ Դոնի 25 հասցեում գտնվող թիվ 178 դպրոցում տեղակայված թիվ 12/32 ընտրատեղամասի բակում նկարահանումներ կատարելիս ոմն Վարդան խոչընդոտել է իր մասնագիտական օրինական գործունեությանը, այն է` մոտեցել է իրեն, դիտավորյալ հարվածելով իր ձախ ձեռքին` գետնին է գցել «ՖԼԻՊ» տեսակի տեսախցիկը` դրանով իսկ խոչընդոտելով իր մասնագիտական գործունեությանը: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է ոմն Վարդանի ինքնությունը: Վնասի չափը պարզվում է: Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 164 հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունը շարունակվում է», - ասված է ոստիկանության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG