Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն ուղերձով դիմել է ժողովրդին


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր ուղերձով դիմել է բելառուս ժողովրդին եւ խորհրդարանին ու հայտարարել, որ երկրին հարված հասցրած ֆինանսական ճգնաժամը առաջին հերթին «արտաքին գործոններով» է պայմանավորված:

Լուկաշենկոն հավելել է, որ այժմ Բելառուսին անհրաժեշտ է «հզոր եւ շարունակական առաջընթաց»:

Նա հայտարարել է նաեւ, որ մթերքի գները իրենց երկրում ավելի բարձր չեն լինի, քան Ռուսաստանում կամ Ուկրաինայում են։

Լուկաշենկոն ուղերձով պետք է հանդես գար դեռ ապրիլի 19-ին, սակայն ելույթը հետաձգվել էր: Բելառուսի նախագահը հանձնարարել էր վերանայել ուղերձի բովանդակությունը` հատկապես արտաքին քաղաքականությանը եւ մասնավորեցմանը վերաբերող հատվածները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG