Մատչելիության հղումներ

Ռուսաստանում աշխատանքային միգրանտների համար քննություն է մտցվում


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է կառավարությանը միջոցներ ձեռնարկել` աշխատանքային միգրանտների համար ռուսերենի, Ռուսաստանի պատմության եւ օրենսդրության վերաբերյալ պարտադիր քննություն մտցնելու ուղղությամբ, տեղեկացնում է Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքէջը:

Այս քննությունն անցնելու կարիք չեն ունենա միայն բարձր որակավորմամբ մասնագետները:

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ համապատասխան հանձնարարականը տրվել է «Ազգամիջյան համաձայնության պահպանման մասին» հրամանագրում, որը Պուտինը ստորագրել է այսօր:

Փաստաթղթի համաձայն` միգրատների համար այս քննությունը պետք է մտցվի մինչեւ 2012 թվականի նոյեմբեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG