Մատչելիության հղումներ

Ուժեղ երկրաշարժ Ադրբեջանում. հաղորդվում է ավերածությունների մասին


Այսօր տեղական ժամանակով ժամը 08:40-ին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության
ցանցի կողմից գրանցվել է 5.9 մագնիտուդով երկրաշարժ (նախնական տվյալներով), որի էպիկենտրոնը գտնվում է Ադրբեջանի տարածքում` Շեքի քաղաքից 28 կիլոմետր
դեպի հյուսիս-արեւմուտք:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.38 աստիճան եւ արևելյան երկայնության 46.95 աստիճան:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կիլոմետր խորության վրա:

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 8 բալլ:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` երկրաշարժի հետեւանքով տեղի են ունեցել ավերածություններ, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ըստ նախնական տվյալների, երկրաշարժը զգացվել է Հայաստանի տարածքում` 3-4 բալլ ուժգնությամբ:

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են նաեւ, որ ուժեղ երկրաշարժին հաջորդել են երկու ավելի թույլ ցնցումներ։ Զոհեր չկան, մեկեւկես տասնյակ մարդ մարմնական վնասվածքներ է ստացել եւ հիվանդանոցում օգնություն ստանալուց հետո գնացել տուն։

Ըստ ադրբեջանական աղբյուրների` երեք երկրաշարժերի հետեւանքով ավերվել են հին շինություններ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG