Մատչելիության հղումներ

Նոր լարվածություն Սիրիայում


Խորհրդարանական ընտրությունների նախօրեին Սիրիայում սրվել է կառավարական ուժերի եւ ապստամբների միջեւ հակամարտությունը: Տեղեկություններ են ստացվում Դեր Զոր քաղաքում զինված բախումների մասին, հաղորդվում է, որ Դամասկոսում եւս գիշերային մարտերում երեք մարդ է զոհվել:

Երկուշաբթի օրը նշանակված ընտրություններին մասնակցելու իրավունք ունի մոտ 14 միլիոն մարդ: Վերջին տասնամյակներում առաջին անգամ իշխող կուսակցության հաղթանակը երաշխավորված չէ: Ու չնայած դրան` մի քանի ընդդիմադիր առաջնորդներ արդեն իսկ ոչ լեգիտիմ են համարում ընտրությունները եւ կոչ են անում բոյկոտել դրանք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG