Ֆրանսիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որտեղ 1988 թվականից հետո առաջին անգամ կարող է հաղթանակ տանել Սոցիալիստական կուսակցության թեկնածուն։ Սոցիոլոգիական վերջին հարցումների համաձայն, առաջին փուլի առաջատար, սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը այժմ եւս մոտ 4 տոկոսի առավելություն ունի գործող նախագահ Նիկոլա Սարկոզիի նկատմամբ։
Ընդդիմադիր թեկնածուն խոստանում է պայքարել աճող գործազրկության դեմ, կրճատել բյուջեի պակասորդը, նոր հարկեր սահմանել խոշոր ընկերությունների եւ այն քաղաքացիների համար, որոնց տարեկան եկամուտը գերազանցում է մեկ միլիոն եվրոյի սահմանը։
Գործող նախագահ, պահպանողական Նիկոլա Սարկոզին իր հերթին հանդես է գալիս «Հանուն հզոր Ֆրանսիայի» կարգախոսով, խոստանում է խստացնել ներգաղթի օրենքները եւ նպաստել ֆրանսիական ընկերությունների բարգավաճմանը։
Մինչ այս պահը հայտնի չէ՝ երկու թեկնածուներից ում են նախընտրելու ծայրահեղ աջակողմյան Մարին Լը Պենի աջակիցները, ով ընտրությունների առաջին փուլում երրորդ տեղն էր զբաղեցրել՝ 18 տոկոս ձայներով։ Ընտրություններից առաջ Լը Պենը հայտարարել է, թե չի աջակցում երկրորդ փուլ անցած թեկնածուներից որեւէ մեկին։
Քվեարկության առաջին, նախնական արդյունքները հայտնի կդառնան երեկոյան՝ ընտրատեղամասերի փակվելուց քիչ անց։