Մատչելիության հղումներ

Հրապարակի միջադեպի հետեւանքով հոսպիտալացվածներից 76-ը դեռեւս գտնվում են հիվանդանոցներում


Հայաստանի առողջապահության նախարարությունից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն` մայիսի 4-ին Երեւանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով հոսպիտալացված 154 քաղաքացիներից 76-ը, մայիսի 5-ին, ժամը 08.30-ի դրությամբ դեռեւս գտնվում են հիվանդանոցներում, որոնցից 25-ը՝ վերակենդանացման բաժանմունքներում:

Հիշեցնենք, մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում ՀՀԿ-ի նախընտրական հանրահավաքի ժամանակ տեղի է ունեցել գազով լիցքավորված փուչիկների պայթյուն, որի հետեւանքով բազմաթիվ քաղաքացիներ այրվածքներ եւ այլ վնասվածքներ են ստացել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG