Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանը մեկնեց Աստանա` մասնակցելու ՀԱՊԿ-ի նիստին


Մայիսի 3-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պաշտպանության նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով, այսօր Աստանա է մեկնել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` նիստի ընթացքում քննարկվելու են Հայաստանի տարածքում սեպտեմբերին անցկացվելիք «Փոխգործակցություն - 2012» համատեղ զորավարժությանը վերաբերող հարցեր, ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ռազմական համագործակցության զարգացման ու կատարելագործման համատեղ միջոցառումներին առնչվող խնդիրներ:

Այցի շրջանակում Սեյրան Օհանյանը հանդիպում կունենա Ղազախստանի իր պաշտոնակցի հետ, կայցելի սպառազինության ու ռազմական տեխնիկայի «ԿԱԴԵՔՍ-2012» միջազգային ցուցահանդես:

ՀԱՊԿ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարներին կընդունի նաեւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG