«Թալիբան» խմբավորման զինյալները այսօր առավոտյան Աֆղանստանի մայրաքաղաքում հարձակվել են օտարերկրացիների հյուրընկալող համալիրի վրա, ինչի հետեւանքով 7 մարդ է զոհվել։
Լրատվական գործակալությունների փոխանցմամբ` միջազգային կազմակերպությունների կողմից օգտագործվող «Կանաչ գյուղ» համալիրի դարպասների մոտ նախ ինքնասպան ահաբեկիչն է իր ավտոմեքենան պայթեցրել, ապա հաջորդել է ինքնաձիգներով զինված անձանց հարձակումը։ Ժամեր տեւած բախման հետեւանքով զոհվել են անվտանգության երկու աշխատակիցներ, որոնցից մեկը` նեպալցի, եւ աֆղանստանցի հինգ քաղաքացիական անձինք։ Եվս 17 աֆղանստանցիներ, որոնց մեծ մասը` ուսանողներ, վիրավորվել են։
«Թալիբան»-ը հայտարարել է, թե հարձակումը պատասխան է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի Քաբուլ այցին, որը համընկավ հարեւան Պակիստանում Ուսամա Բին Լադենի սպանության առաջին տարելիցին։
Հարձակումից ժամեր առաջ, այնուհանդերձ, Օբաման լքել էր Աֆղանստանը` այդ երկրի նախագահ Համիդ Քարզայի հետ երկու պետությունների միջեւ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր կնքելուց հետո։